15:08 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Հերթական անգամ անդրադարձ է կատարվել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այսօր Մոսկվայում քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում է անում իր աղբյուրներին։

Նշվում է, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ առանձին շրջաններում դեԷսկալացիայի ուղիները:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակը» գրել էր` սպասվող բանակցություններին հայկական կողմից կմասնակցեն Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը։ Իսկ Ռուսաստանի կողմից բանակցությունների մասնակցելու էր Ռուստամ Մուրադովը, որը մի քանի օր է` Մոսկվայում է հենց այդ նպատակով:

Հավելենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին
Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում ռուս գործընկերոջ հետ կհանդիպի
Փաշինյանն այլընտրանքային առաջարկով գրգռում է հիմնական դաշնակից Ռուսաստանին
Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր․ Կութի գյուղապետ
թեգերը:
Ռուսաստան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Սահման

Գլխավոր թեմաներ