21:21 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Անահիտ Ավանեսյանը նշում է` եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացներ կկազմակերպվեն։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Պարկերի մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր ու մասունքներ։ Հայաստանի Հանրային հեռուսատընկերության հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աճյունների հետ կապված դեպքին։

«Սա չպետք է դառնա քաղաքական շահարկման առարկա». Ավանեսյանը` պարկերի մեջ դրված դիերի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

«Իհարկե, կարող են լինել ոչ հայեր։ Այսինքն` դիերի մի խումբը, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև հայ չլինել»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` այդ իսկ պատճառով էլ իրենք մշտական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։

Ավանեսյանը նշում է` եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացներ կընթանան։

Հարցին, թե նույնը մենք ակնկալո՞ւմ ենք Ադրբեջանից, Ավանեսյանը պատասխանեց` այո։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Ըստ թեմայի

Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը
թեգերը:
ադրբեջանցի, Դիակ, աճյուն, Անահիտ Ավանեսյան

Գլխավոր թեմաներ