21:19 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
232 0 0

Լենա Նազարյանի խոսքով` Թագուհի Թովմասյանը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից` պատերազմում պարտությունից հետո հարմար պահ որսալով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» ասելու համար։

«Ներողություն խնդրել չեմ պատրաստվում, Թագուհի Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ` իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես էդ նպատակով», – ասաց Նազարյանը։

Նազարյանի խոսքով` Թովմասյանը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից` պատերազմում պարտությունից հետո հարմար պահ որսալով։

«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն` առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի դրանից հետո էլ հաջորդ ցուցակ անցնելու համար», - հայտարարեց Նազարյանը։

Դրանից հետո Նազարյանը արագ հեռացավ լրագրողներից` չպատասխանելով հաջորդող հարցերին. «Եթե ձեզ «իդիոտկա» անվանեին, ձեզ դուր կգա՞ր», «Բայց դա արդարացնո՞ւմ է նման պահվածքը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ազգային ժողովի նիստում Լենա Նազարյանը մոռացել էր անջատել խոսափողը և լսվեց, թե ինչպես նա «իդիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին։ Դրանից հետո պատգամավորը պահանջեց, որ Նազարյանը հրապարակավ ներողություն խնդրի։

Նշենք, որ Թովմասյանն իր ելույթում քննադատում էր իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ։

Հիշեցնենք` հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

թեգերը:
Թագուհի Թովմասյան, Լենա Նազարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ