01:48 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Տնտեսական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ օրինագիծը խորհրդարան է ուղարկվել արտահերթ նիստի օրակարգով, բայց իրենք դրա ընդունման հրատապությունը չեն հասկանում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Մինչև 16 տարեկաններին հրավառություն չվաճառել, հզոր հրավառությունների վաճառքն ընդհանրապես արգելել, մյուսների անցկացումն էլ դարձնել միայն համայնքապետարանի թույլտվությամբ ու պատվերով։ ՀՀ կառավարությունն ու մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունն այսկերպ է տեսնում հրավառությունների վերահսկողությունը։

Առաջարկվող նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 հիմնական խմբերի:

«1-ին ու 2-րդ դասերի հրավառությունների վաճառքը կարգելվի: 3-5-րդ խմբերում ներառված հրավառությունները կիրականացվեն միայն համապատասխան համայնքապետարանի թույլտվությամբ ու պատվերով, համայնքապետարանի թույլատրած վայրերում, սահմանված օրերին ու ժամերին»,– ասաց փոխնախարարը:

Նախարարի խոսքով` արգելման ենթակա հրավառությունների ուժգնությունը գերազանցում է 250 մետր շառավղով 60 դեցիբլը, հետևաբար դրա առաջացրած աղմուկից հասցվող վնասներն անհամեմատ ավելի մեծ են, քան օգուտները։

Ըստ Ավանեսյանի` 2017-2019 թթ.–ին հրագործական արտադրատեսակների ներմուծման ամենամեծ ծավալը Հայաստանում եղել է 1 990 000 դոլարի շրջանակում, մինչդեռ դրանից հասցված վնասը, մասնագետների հաշվարկով, կարող է հասնել 4 մլն դոլարի:

Եվ, այդուհանդերձ, պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած նախագիծը։

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց արգելքների փոխարեն մեծացնել տուգանքները, հատկապես եթե խախտողները հայտնի են։

Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հունիսի 4–ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

«Ամենահեշտ լուծումն է, որ ասեք` արգելում ենք, սա մի ներմուծեք, մի բերեք։ Իսկ գուցե վարչարարությունը խստացնելով այդ խնդիրը լուծեք»,– ասաց նա։

Ավանեսյանը պարզաբանեց, որ հրավառություն անողին բացահայտելը շատ ավելի ծախսատար պրոցես է, քան արգելելը։

«Իմ քայլի» պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն էլ շեշտեց, որ հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ առաջարկվող կարգավորումներն ամբողջությամբ չեն լուծում ուշ ժամերին իրականացվող հրավառությունների խնդիրը:

«Եթե այսօր, օրինակ` գիշերը ժամը մեկին ինչ–որ մեկը հրավառություն կազմակերպի ու հնարավոր լինի 5 րոպեում պարզել` ով ու որտեղ է դա կազմակերպել և համապատասխան միջոցներ կիրառել, մենք դա չենք կարողանում անել, այլ ասում ենք` եկեք ընդհանրապես արգելենք»,– ասաց Թունյանը` հավելելով, որ օրենքի ընդունումից հետո էլ ինչ–որ մեկը կարող է գիշերը ժամը մեկին հրավառություն կազմակերպել, ու նորից կմնա չբացահայտված։

Թունյանը նաև շեշտեց, որ օրինագիծը խորհրդարան է ուղարկվել արտահերթ նիստի օրակարգով, բայց իրենք դրա ընդունման հրատապությունը չեն հասկանում։ Արդյունքում շտապողականության մեջ տուժել է օրենքը։

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքով ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը տուգանվում է 100 հազար դրամի չափով։

Գագիկ Ծառուկյանին կարող են տուգանել որդու հարսանիքի գիշերային հրավառության համար

թեգերը:
հրավառություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ