06:54 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Մեղադրյալներից ոմանք դեռևս շարունակում են պաշտոնավարել, ուստի Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել նրանց հետագա պաշտոնավարումը կասեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում մեղադրյալի աթոռին են հայտնվել տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ։

Նրանց առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասի և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասի հատկանիշներով: «Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառահատման դեպքերը, իրենց ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված փայաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են կեղծ արձանագրություններ՝ «ապօրինի ծառահատում չկատարվելու վերաբերյալ» բովանդակությամբ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում։ Դրա հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս:

Վայոց Ձորում անտառապահը փորձել է սպանել արջին. կենդանին հարձակվել է նրա վրա

Նախաքննությունը շարունակվում է: Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։

Ըստ թեմայի

Վայոց Ձորում անտառապահը փորձել է սպանել արջին. կենդանին հարձակվել է նրա վրա
Աթենքում հսկայական անտառային հրդեհը հասնում է բնակելի թաղամասերին. տեսանյութեր
Հայաստանը տնկիներ է խնդրել ՌԴ–ից «10 միլիոն ծառ» նախաձեռնությունն իրականացնելու համար
թեգերը:
ծառ, Քրեական գործ, անտառապահ, Անտառ, Լոռի

Գլխավոր թեմաներ