13:02 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26401

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

«Մեր օդանավակայանի դեմ խաղ չկար». ինչ կորցրեց քյավառցին, երբ թռիչքները «վերևից» դադարեցրին

Ըստ հաղորդագրության` իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Օդանավակայանի վազքուղին վերջին անգամ հիմնանորոգվել էր 2007թ.-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն, նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

«Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,– հայտնում է ընկերությունը:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, բայց...

Ըստ թեմայի

«Մինսկ էի մեկնել, վերադարձա՝ օդանավակայանը չկար». ինչու փակվեց Մարտունու «անտառային գոտին»
Ադրբեջանցիները Շամշադինից Երևան էին թռչում. ի՞նչ պատահեց Բերդի օդանավակայանի հետ
թեգերը:
«Շիրակ» օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ