06:06 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8601

2020թ․-ի վերջին ավանդների արտահոսքից հետո քաղաքացիներն ու ձեռնարկություններն աստիճանաբար իրենց խնայողությունները հետ են բերում բանկեր։ Իսկ ահա նոր վարկեր վերցնել մարդիկ չեն շտապում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի բանկերը ներել են զինվորականներին և նրանց ընտանիքների վարկերը՝ մոտ 2,5 մլրդ դրամի (մոտ 5 մլն դոլար) չափով: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ Կենտրոնական բանկի` այսօր հրապարակված զեկույցում։

Նշվում է, որ վարկերը ներվել են մարտական գործողություններում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ստացած զինվորականներին։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակի արձագանքմանը, ապա բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 980 հազար վարկային պայմանագիր՝ 1,3 տրիլիոն դրամ (մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով։

2021 թ․-ի մայիսի դրությամբ ֆինանսական համակարգում խնդրահարույց (չաշխատող) վարկերի միջին տոկոսն աճել է ավելի քան 1 տոկոսով (մինչև 7 տոկոս)՝ նախաճգնաժամային 2019 թ․-ի համեմատ: Խնդրահարույց վարկերն ամենաշատն են սպառողական վարկերի շրջանում (2019 թ.ի համեմատ այդ ցուցանիշն 8%-ից աճել է մինչև 15%)։

Գյուղատնտեսական և բիզնես վարկերի համար այդ ցուցանիշը մնացել է 6-7 տոկոսի մակարդակում, իսկ հիփոթեքի համար մնում է շատ ցածր՝ 2 տոկոսից մի փոքր ավելի (վարկերի այս տեսակը հայ սպառողները փորձում են խիստ պարտաճանաչորեն վճարել)։

Վարկերն ուշացնելու համար արցախցիների ու կամավորների նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի. ԿԲ

Համապատասխանաբար, նվազել է բանկերի շահույթի մարժան։ 2019թ․-ին բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտը կազմել է վարկերի ընդհանուր ծավալի (ավելի ճիշտ՝ ակտիվների ծավալի) 3,3 տոկոսը, իսկ կորուստները կազմել են 1,3 տոկոս։ 2021թ․-ի մայիսի դրությամբ այդ տարբերությունը նվազել է (համապատասխանաբար 3,3 և 1,9 տոկոս)։ 

Ներկայիս բարդ իրավիճակում բիզնեսն ու բնակչությունը սահմանափակ ծավալով են վարկեր վերցնում։ Հիմնականում աճում է հիփոթեքի պրոֆիլը, որտեղ պետությունն առաջնային բնակարանի գնման դեպքում տոկոսների վճարման համար ապահովում է եկամտահարկի վերադարձը (2020թ․-ից սկզբից ի վեր այդպիսի վարկերի ծավալն աճել է 15 տոկոսով)։ Որոշակի աճ է ցույց տվել նաև բիզնես վարկերի պորտֆելը (հիմնականում պետական աջակցության ծրագրերով վարկերի հաշվին)։

Միաժամանակ, դեռևս չի կարելի ասել, թե բանկերը խստացրել են վարկառուների գնահատումը։ Ավելի շուտ` հենց վարկառուներն են քչացել։ 2020թ․-ի վերջին եռամսյակում վարկային հայտերի թիվը կրճատվել է ավելի քան 20 տոկոսով, իսկ 2021թ․-ի առաջին եռամսյակում՝ 20 տոկոսից մի փոքր պակաս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

Եվ, այնուամենայնիվ, բավարարված դիմումների տոկոսը գրեթե չի նվազել. եթե 2019թ․-ի չորրորդ եռամսյակում բանկերը բավարարում էին դիմումների միջինը 54 տոկոսը, ապա 2021թ․-ի առաջին եռամսյակում այդ տոկոսը կազմել է 51%։

Ավանդների մասով նշվում է, որ եթե 2020թ․-ի հունվարն ընդունենք որպես հետհաշվարկի սկզբնակետ (պայմանական` 100 տոկոս), ապա սեպտեմբերի 13-ին ավանդների ծավալը 105 տոկոսի մակարդակին էր, նոյեմբերի 22-ին՝ 95 տոկոսի։ Բայց անցած տարվա վերջից ավանդների ծավալն աստիճանաբար սկսել է վերականգնվել և մայիսի կեսի դրությամբ կազմել է մոտ 100 տոկոս, այսինքն՝ մոտեցել է 2020թ․-ի սկզբի մակարդակին։

Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է

Ըստ թեմայի

Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները
Վարկերի ծավալն այս տարի կարող է 2020թ–ից ցածր լինել. ԿԲ–ի կանխատեսումը լավատեսական չէ
Հայաստանյան բանկերը պատերազմի մասնակիցներին 2 մլրդ դրամի վարկեր են ներել
Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար
թեգերը:
Զինվոր, Հիփոթեքային վարկ, վարկ, Կենտրոնական բանկ (ԿԲ)

Գլխավոր թեմաներ