05:01 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
172 0 0

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանն ինքնակամ հրաժարվել է խորհրդարան գալուց։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է, թե ինչով են զբաղվելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք դուրս են մնացել ՔՊ–ի նախընտրական ցուցակից։

Թերթի տեղեկությունների համաձայն` նրանցից շատերն աշխատանքի փնտրտուքի մեջ են:

Իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանին իշխանությունները խոստացել են վերադարձնել իրավապահ համակարգ՝ ՀՀ քննչական կոմիտե կամ նշանակել Արարատի փոխմարզպետ: Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ շարունակելու է փաստաբանական աշխատանք կատարել։ Դերասան Արթուր Մանուկյանը նույնպես չի հայտնվել ՔՊ ցուցակում։

«Հասկացել եմ, որ խորհրդարանն իմը չէ ու վերադառնում եմ թատրոն՝ իմ մասնագիտական գործունեությունն իրականացնելու», – ասել է Արթուր Մանուկյանը թերթի հետ զրույցում։

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանն ինքնակամ հրաժարվել է խորհրդարան գալուց, զբաղվելու է գյուղատնտեսական, շինարարական աշխատանքներով:

Հովհաննես Իգիթյանին իշխանությունը ցանկություն չի ունեցել խորհրդարան բերել, ինչի հետևանքով նա միջազգային կառույցներում է փորձելու աշխատանք գտնել և վերադառնալ Եվրոպա։ Նա վերադառնում է կրթական համակարգ։

Սոս Ավետիսյանի, Համազասպ Դանիելյանի, Գոռ Երանյանի քաղաքական ճակատագրերը դեռևս անհայտ են։ Ըստ թերթի տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Տաթևիկ Հայրապետյանն ինքնակամ հրաժարվել են ՔՊ-ի ցուցակում լինելուց ու նրանց հետ որևէ կապ ունենալուց:

Ինչով կզբաղվեն՝ դեռ իրենք էլ չգիտեն։

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին 2020թ.–ի նոյեմբերի 16–ին հայտնել էին «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

ՀԱԿ–ը 101 թեկնածու ունի. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Առաջիկա արտահերթ ընտրություններին նա կմասնակցի «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

2020թ.–ի դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ։

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ։

Դեկտեմբերի 18-ին պատգամավորական լիազորություններից հրաժարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Դեկտեմբերի 29-ին Կարապետյանի մանդատը վերցրած Աննա Գրիգորյանը դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցությունից և աշխատում է որպես անկուսակցական պատգամավոր։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է նշանակված հունիսի 20–ը։ 

«Ալիևին կրածը պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի». Փաշինյանին մերժեց նաև «Հայաստանը»

Ըստ թեմայի

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունը
Ինչո՞ւ են Ավինյանն ու Միքայելյանը դուրս մնացել ՔՊ ցուցակից. պարզաբանում է քաղտեխնոլոգը
Արկադի Խաչատրյանը ներառված չէ ԼՀԿ–ի ցուցակում. նա ասել է, թե որն է պատճառը
Լևոն Քոչարյանը նույնպես կմասնակցի ընտրություններին. «Հայաստան» դաշինքի 50–հոգանոց ցուցակը
թեգերը:
Ընտրություններ, «Իմ քայլը» դաշինք, ԱԺ, խորհրդարան

Գլխավոր թեմաներ