03:20 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Դեսպանը ծանոթացել է ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված սահմանապահ հերոսների հիշատակին:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 3-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин посетил Мегринский пограничный отряд Пограничного управления ФСБ России в Армении (3 июня 2021). Сюник
Սերգեյ Կոպիրկինը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատ

Դեսպանը ծանոթացել ծառայության պայմաններին և հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս-սահմանապահների հիշատակին։

Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин посетил Мегринский пограничный отряд Пограничного управления ФСБ России в Армении (3 июня 2021). Сюник
Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս-սահմանապահների հիշատակին

«Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է Ռուսաստանի սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի ամենահարավային կետ՝ երեք երկրների սահմանների՝ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հանգույց, եղել է Կարճևանի անցակետում, ինչպես նաև հանդիպել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Կոպիրկինն այցելել է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, զեկուցել է ընթացիկ բնապահպանական միջոցառումների և հունիսի վերջին գործարանի՝ ջրի սպառման ամբողջովին փակ ցիկլին վաղաժամկետ անցման մասին, որը գործնականում վերացնում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։

ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Ըստ թեմայի

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք. ՊՆ
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Սյունիք, այնտեղից կուղևորվի Արցախ
Ադրբեջանին դրդել են Սյունիքում ու Գեղարքունիքում սադրանքի գնալ. Փաշինյան
թեգերը:
Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Սյունիք, Դեսպան

Գլխավոր թեմաներ