15:13 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Դեսպան Կոնյուկը կարծում է, որ հայերին և բելառուսներին միավորում են նմանատիպ մտածելակերպը, ընդհանուր կրոնն ու միմյանց հետ ուս ուսի տված ապրելու կարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն անձամբ է ընտրել Հայաստանը որպես իր դիվանագիտական առաքելության երկիր։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

ԱԳՆ համակարգ մտնելուց առաջ Կոնյուկը 9 տարի զբաղեցրել է Բելառուսի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նախքան նոր պաշտոնի նշանակելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կոնյուկին առաջարկել է ընտրել երկու երկրների միջև` Կուբա կամ Հայաստան։

«Կուբայում արդեն եղել էի, այնտեղ նույնպես մարդիկ շատ հետաքրքիր են և նրանց հետ հեշտ է աշխատելը, սակայն ես ընտրեցի Հայաստանը»,–ասաց Կոնյուկը։

Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիներին դեսպանն արդեն եղել էր մեր երկրում և լավ էր ճանաչում այն։ Առաջին Հանրապետության 100-ամյակին նա հյուրընկալվել էր ընկերոջը` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ և հասկացել, որ ցանկանում է ավելի երկար մնալ մեր երկրում։ Հնարավորություն բացվելուն պես նա օգտվել է դրանից։

Տնտեսական հեռանկար, հետպատերազմյան իրավիճակ. վարչապետն ընդունել է Բելառուսի դեսպանին

Կոնյուկը խոստովանեց, որ Հայաստանն իրեն ավելի հոգեհարազատ է. այդքան մեծ չէ լեզվային խոչընդոտը, իրեն դուր է գալիս մեր խոհանոցը, մարդիկ։ Դեսպանը նույնիսկ հայ և բելառուս ժողովուրդների մտածելակերպի միջև է նմանություն տեսնում։

Ալեքսանդր Կոնյուկը Հայաստանը համարում է շատ գեղեցիկ և հարմարավետ երկիր։ Առաջին բանը, որ զարմացրել է նրան այստեղ` չրերի որակն ու առատությունն է։ Հայկական խոհանոցի ուտեստներից նա նախընտրում է խաշը, քյուֆթան, խորովածը, տոլման և գրիլի վրա պատրաստված ստերլետ ձուկը։ Ինչ վերաբերում է հայկական կոնյակին, դեսպանը կարծում է, որ այդ խմիչքը մեկնաբանությունների կարիք չունի։

Դեսպանը նաև հիշեցրեց, որ Բելառուսն այն սակավաթիվ երկրներից մեկն է, որն ուղիղ ավիահաղորդակցություն ունի Հայաստանի հետ։ Տնտեսական համագործակցության առումով էլ բելառուսական կողմը Հայաստանին առաջարկել է վերելակների արտադրման համատեղ ձեռնարկություն հիմնել։ Մասնավորապես, հավաքման արտադրություն և սպասարկում։

«Ձեզ համար դրանք լրացուցիչ աշխատատեղեր են, մեզ համար` մեր ծառայությունների և արտադրանքի արտահանում», – պարզաբանեց դեսպանը։

Բացի այդ, բելառուսական տեխնիկայի վաճառքի հետ կապված հուշագիր է ստորագրվել, քննարկվում է Բելառուսում արտադրված ավտոբուսները Հայաստան մատակարարելու հնարավորությունը։

Նշենք, որ վերջին տվյալներով` դեպի Հայաստան Բելառուսից արտահանվում է հիմնականում կաթնամթերք, մսամթերք, տրակտորներ ու բեռնատարներ, անվադողեր, կահույք ու կահույքի առանձին մասեր, թուղթ, ստվարաթուղթ, դեղորայք, փայտամանրաթելային սալեր, մեկուսացված լարեր, մալուխ, պլաստմասսե տարաներ, խոշոր եղջերավոր անասունների մշակված կաշի, գուլպաներ ու զուգագուլպաներ։

Հայաստանից թունդ ոգելից խմիչքներ, սպեցիֆիկ ապրանքներ և դեղամիջոցներ են ներմուծվում։

Հայաստանում ձևավորվել է ավելի քան 80 բելառուսական ձեռնարկություններից բաղկացած ապրանքների բաշխման ցանց։ 

Բելառուսական կապիտալով 3 ձեռնարկություն է գործում։ 2020 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 82.3 մլն դոլար, Հայաստան Բելառուսի արտահանումը` 57.5 մլն դոլար։ 2020 թվականին 406 ապրանքատեսակ է արտահանվել, 2019 թվականին` 399։

Բելառուսի նորանշանակ դեսպանն Արմեն Սարգսյանին է փոխանցել Լուկաշենկոյի ջերմ ողջույնները

Ըստ թեմայի

Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցածները կանդրադառնա՞ն ԵԱՏՄ-ի վրա․պատասխանում է Պանկինը
Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ դեսպան
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում Covid-19-ի դեմ պատվաստանյութ են ստեղծել
թեգերը:
Հայաստան, Դեսպան, Բելառուս, Ալեքսանդր Կոնյուկ

Գլխավոր թեմաներ