01:55 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (203)
75 0 0

ՀՀ ԱԱԾ–ն հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում ակնկալում է շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ ստացված հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ իրավապահ մարմիններին հայտնելու եղանակով: Այս մասին հայտարարւոթյուն է տարածել ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով և հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվության խիստ միջոցներ է նախատեսում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կեղծ տվյալներ հայտնելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար։

Չի կարելի նաև ընտրողին հարկադրել հայտնելու քվեարկության արդյունքը, ստուգել քվեաթերթիկը։ Օրենքը պատիժ է նախատեսում նաև ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության համար:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Այսրվանից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը որը կտևի մինչև հունիսի 18–ը։

Փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունները․ Վարդևանյան

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (203)

Ըստ թեմայի

«Ուժ չի գործադրվելու»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ գերիներին վերադարձնելու մասին
Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն
Իրանի քաղաքացին Հայաստան է տեղափոխել շուրջ 1 կգ ափիոն. ԱԱԾ-ի բացահայտումը
Արցախի ԱԱԾ–ն արձագանքել է խաղաղապահների «հակատեռորիստական» օպերացիայի մասին լուրերին
թեգերը:
Սահմանադրություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ