13:13 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Հանդիպման ընթացքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակվել:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակրեպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱԱԾ պահեստազորի սպաների միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները մեկ ելք են տեսնում սահմանին ստեղծված իրավիճակից

 

Ըստ թեմայի

Ամենավարկաբեկված և ամենաչընդունված. ԱԱԾ նախկին պետը՝ ԱԱԾ «ավելի նախկին» պետի մասին
Որևէ համագործակցություն լինել չի կարող. «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի
թեգերը:
տեսանյութ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ