03:55 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Բազմաբնակարան շենքերում կառուցված ապաստարաններից շատերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չեն վերանորոգվել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանում քաղաքացիական ապաստարանները լուրջ վերանորոգման կարիք ունեն։ Այսօր խորհրդարանում 2020թ․-ի պետբյուջեի քննարկմանը նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Վերջին երկու տարվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրել է Երևանում և ողջ հանրապետությունում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գտնվող ապաստարանների վիճակը։ Դրանցից շատերը հիմնանորոգման կարիք ունեն։

«Մենք շարունակում ենք այդ աշխատանքները և իրազեկում բնակչությանը։ Եթե հիշում եք, Երևանում շենքերի մուտքերում թռուցիկներ էին փակցված, որտեղ նշված էր ապաստարանների վայրը և անհրաժեշտության դեպքում այնտեղ հասնելու եղանակը»,-ասաց նա։

Բազմաբնակարան շենքերում կառուցված ապաստարաններից շատերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որևէ կերպ չեն վերանորոգվել։ Առանձնապես լավ չէ իրավիճակը նաև հասարակական շենքերում (դպրոցներ, բուհեր և այլն)։

Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում

Տերտերյանի խոսքով` սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններն ընդլայնվում են, իսկ դրանց պայմանները` բարելավվում։

Բացի այդ, շարունակվում է Եվրասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագիրը:

Կառավարության նպատակն է բոլոր դպրոցների սեյսմակայունությունը հասցնել 9 բալի։

Որտե՞ղ թաքնվել հարկ եղած դեպքում. ողջ ճշմարտությունը երևանյան ապաստարանների մասին

 

թեգերը:
Վաչե Տերտերյան, ապաստարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ