15:10 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18110

Առաջին նախագահի դիտարկմամբ` Հայաստանը մի անգամ սխալվել է 100 տարի առաջ, և եթե այսօր կրկնի նույն սխալը, կդառնա ամենախղճահարության արժանի, ամենաարհամարհված պետությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքն ասել է դեռ 25-30 տարի առաջ: Բայց այդ պարզ ճշմարտությունը, նրա խոսքով, այդպես էլ մնացել է չհասկացված:

«Հիմա նորից կրկնում են` դե, ոչինչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Եվրոպան կլինի, Ամերիկան կլինի, Իրանը կլինի: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը մի անգամ սխալվել է 100 տարի առաջ, և եթե այսօր կրկնի նույն սխալը, կդառնա աշխարհի ամենախղճահարության արժանի, ամենաարհամարհված պետությունը՝ Սոմալիի, Եմենի հետ մեկ շարքում:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր`հունիսի 7–ին։

«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու

Ըստ թեմայի

«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը
Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը
ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի հետ հակամարտության դադար. ՀԱԿ-ի ծրագրից
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը
թեգերը:
Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ