21:43 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Ապրիլի 20-ին Փաշինյանն անսպասելի այցով մեկնել էր Սյունիք։ Ըստ մամուլի` մարզում ոչ ոք տեղեկացված չի եղել այս այցի մասին, ինչի արդյունքում տարատեսակ մեկնաբանություններ են առաջ քաշվել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այս տարի ապրիլին Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին չի հանդիպել կամ խոսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի հետ։

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` հերքելով դեսպանի մարզային այցից հետո արդեն մի քանի շաբաթ մամուլում շրջանառող տեղեկությունները, որոնց համաձայն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Սյունիքում գաղտնի հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպանի հետ։

«Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,– ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 20-ին Փաշինյանն անսպասելի այցով մեկնել էր Սյունիք։ Ըստ մամուլի` մարզում ոչ ոք տեղեկացված չի եղել այս այցի մասին, ինչի արդյունքում տարատեսակ մեկնաբանություններ են առաջ քաշվել։ Դրանցից մեկի համաձայն` Փաշինյանն իբր գնացել է սահմանին նախատեսված գիշերային ինչ-որ հանդիպման նպատակով։

Հետաքրքիր զուգադիպությամբ մինչ այդ արդեն մի քանի օր Սյունիքում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ Փաշինյանից մեկ օր առաջ Սյունիք էր մեկնել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Հրապարակ» օրաթերթը հունիսի 5-ին գրեց, որ Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում, և նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Ըստ թերթի` դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել, եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։

 

Ըստ թեմայի

ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը
Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը
թեգերը:
Սյունիք, Լին Թրեյսի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ