22:00 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
218 0 0

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահ է, որ արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունը կանխորոշված չէր. դրան հասցրին մի շարք կոպտագույն սխալներ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմում տարած պարտության գլխավոր պատճառն այն է, որ ՀՀ զինված ուժերն այդպես էլ չբերվեց լիարժեք մարտական պատրաստության։ Գորիսում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Եթե պաշտպանության բանակը բերվեր լիարժեք մարտական պատրաստության, զբաղեցներ բոլոր սահմանները, դիրքերը, բոլոր զորքերը տեղակայվեին, զորանոցներում մարդիկ չէին լինի, այգիներում տեխնիկա չէր լինի, պատերազմի սկիզբը բոլորովին այլ կլիներ», - ասաց Խաչատուրովը:

Ըստ նրա` սխալ էր նաև Լելե Թեփեի ուղղությամբ ձեռնարկած հակահարվածը։ Մեկ այլ բացթողում էր առաջին բանակային կորպուսի գործարկումը ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից։ Նրա կարծիքով` այն պետք է պահվեր որպես պահեստային ուժ։

Խաչատուրովը հերքեց ներկայիս իշխանությունների այն թեզը, թե պատերազմի ելքը պարտությունն էր, որը նախապես կանխորոշված էր։ Նրա խոսքով`վերջին 3 տարիներին թուլացած բանակը նույնիսկ կարող էր պատերազմում հաղթանակ տանել կամ վատագույն դեպքում կանգնեցնել պատերազմը, բայց ոչ ՀՀ պետական սահմաններին այսքան մոտ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում հայտարարել էր, որ 2018 թվականից երկրի ռազմական բյուջեն ավելացել է 48 տոկոսով: Նրա խոսքով` Հայաստանը միայն 2019 թվականին ձեռք է բերել վերջին 10 տարվա գնած զենքի 62 տոկոսը։ 2018-ից մինչև 2020 թվականը, իշխանությունները գնել են վերջին 10 տարվա զենքի ընդհանուր ծավալի 75- 80 տոկոսը:

Փաշինյանն անդրադարձել էր նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ այն հնարավոր չէր լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ Հայաստանի համար ցանկացած ընդունելի լուծում անընդունելի էր Ադրբեջանի համար:

Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Ըստ թեմայի

Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան
«Իկոնայի պես նկարս բռնած գնում-գալիս է». Քոչարյանը մեկնաբանել է առյուծի հետ իր լուսանկարը
«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին
թեգերը:
Պատերազմ, Յուրի Խաչատուրով, Հայաստան

Գլխավոր թեմաներ