14:16 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Ըստ թեմայի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է Ղազախստան
Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը. տեսանյութ
թեգերը:
Վահան Քերոբյան, Հայկ Չոբանյան, Հայաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ