16:03 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35811

Սերժ Սարգսյանը վստահեցնում է` երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսինչ զենքն են գնել, դրա հետ Փաշինյանն ինքը որևէ կապ չունի։ Այդ զենքերի ձեռքբերման պայմանագրերը, ըստ Սարգսյանի, դեռ 2015-16 թվականներին է կնքվել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում, որ իր իշխանության օրոք ավելի շատ զենք-զինամթերք են գնել։ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Փաշինյանի ասածին։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականից երկրի ռազմական բյուջեն ավելացել է 48 տոկոսով: Հայաստանը 2019 թվականին ձեռք է բերել վերջին տասը տարում ունեցած զենքի 62 տոկոսը։ 2018-2020 թվականներին, ըստ իշխանությունների, գնել են զենքի ծավալի 75-ից 80 տոկոսը։

«Իրենք ոչ մի բան էլ չեն բերել։ Պատերազմի ժամանակ չեմ ժխտում, որ իրենք տվել են ինչ–որ բան։ Սակայն մինչև պատերազմը մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել 4 ՍՈւ են գնել առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն դրա ֆոնին։ Ինձ որևէ մեկը տեսե՞լ է «Իսկանդերի» կողքը կանգնած»,–ասաց Սարգսյանը։

Անիրական թվեր և մանիպուլյացիաներ. քաղաքականությունը «խժռեց» ՀՀ-ի կողմից զենքի գնման թեման

Նրա խոսքով` 100 միլիոնից ավել փող է տվել Փաշինյանը և առանց սպառազինության ինքնաթիռ է գնել, երբ դրանք դեռ 2015-ին էին ՀՀ-ին առաջարկում։

Սարգսյանը վստահեցնում է` երբ Փաշինյանն ասում է, որ այսինչ զենքն են գնել, դրա հետ նա որևէ կապ չունի, քանի որ այդ զենքերի ձեռքբերման պայմանագրերը դեռ 2015-16 թվականներին է կնքվել` 200 մլն ռուսական վարկի միջոցներով։

Նա նշեց` եթե այս թեման Փաշինյանը մինչև վերջ տանի, ապա ինքը թվեր կհրապարակի։

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

Ըստ թեմայի

Եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին
«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
թեգերը:
Բանակ, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, սպառազինություն

Գլխավոր թեմաներ