05:41 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Համացանցում մի տեսանյութ է այսօր շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծում հայ զինվորին։ Դատախազությունից պարզաբանել են` որ դեպքն է դա։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Սոցիալական ցանցերում այսօր տարածվող տեսանյութում հայ զինվորին ծեծելու դեպքն այսօրվա չէ և նոր չէ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում։

Նշենք, որ Telegram-ի որոշ ալիքներում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է` ինչպես են ադրբեջանցիները ծեծում հայ զինվորներից մեկին։ Ըստ Գոռ Աբրահամյանի` հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարված դեպքն է դա։

«Վերին Շորժա ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել հայ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին»,–գրել է Աբրահամյանը։

«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին

Նա նաև հայտնում է, որ նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Գործը հարուցվել է երկու հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։ Ըստ ՊՆ-ի` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:

«Պաշտոնապես հայտնում եմ` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց». Նիկոլ Փաշինյան

Ըստ թեմայի

Դատախազությունն արձագանքել է զորամասից հեռացած զինվորին ծեծելու լուրերին
Վայոց Ձորում ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է
«Եղանակն ամպամած էր». հայ զինվորին վերադարձնելու համար այս պահին բանակցում են
թեգերը:
ՀՀ դատախազություն, Հայաստան, Քրեական գործ, Զինվոր

Գլխավոր թեմաներ