13:27 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17210

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արթուր Քաթանյանն այժմ Ստեփանակերտում է:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի– Sputnik. Մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Քաթանյանը գտնվում է Ստեփանակերտում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։

Երեկ երեկոյան Բաքուն հաստատեց, որ Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ըստ թեմայի

Գերեվարված զինծառայողների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ-ների միջև ուղիղ կապ չկա
Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ. ԱԳՆ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին
թեգերը:
զինծառայող, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ