18:12 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)
29610

Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենց առաջարկը հուսահատ քայլ չէ, ոչ էլ վերջին տարբերակն է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց` համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցեն իր որդուն` Աշոտ Փաշինյանին, բոլոր գերիների դիմաց փոխանակելու առաջարկը։

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ գործիքն է կամ հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այդ աշխատանքի մասին, սակայն, բարձրաձայնել պետք չէ, որպեսզի չխանգարի գերիների վերադարձման գործընթացին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը երեկ ասել էր` այս պարագայում Փաշինյանը թող իր որդուն Բաքվին տա ու փոխարենը 20-25 գերի հետ վերցնի։ Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։

«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան` պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով». Աշոտ Փաշինյան

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ գերիների շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս. Կապրիելյանի տեսակետը
ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան
«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ