ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ ստորագրել է Երևանի և Դոնի Ռոստովի միջև համագործակցության հնգամյա ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Մարությանը։
«Ծրագիրը կխթանի եղբայրական երկու քաղաքների փոխգործակցությունը կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում», – Facebook-ի իր էջում գրել է Մարությանը։
Երևանի պատվիրակության պաշտոնական այցը Դոնի Ռոստովում բավական հագեցած օրակարգ ունի, նրանք այցելել են քաղաքային մի շարք հիմնարկություններ, մշակութային հաստատություններ, ծանոթացել քաղաքային կառավարման առանձնահատկություններին։
Քաղաքապետը շփվել է նաև Նոր Նախիջևանի հայ համայնքի հետ։
Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել
«19-րդ դարում հայության խոշոր կենտրոններից մեկը՝ Դոնի Նախիջևանը, այսօր էլ համայնքի նվիրյալ անդամների շնորհիվ պահպանում է իր դիմագիծը։ Հատկապես հետաքրքիր էր շփումը համայնքի փայլուն երիտասարդների հետ, որոնցից ոմանք, ի ուրախություն ինձ, մտադիր են ուսումը շարունակել Երևանում», – գրել է քաղաքապետը։
Դոնի Ռոստովը 1 115 000 բնակիչ ունի։ 4 տոկոսը` մոտ 45 հազարը, հայեր են։
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի