15:03 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
234 0 0

Պատվաստված չլինելու դեպքում` Ֆրանսիա մուտք գործելու պայմանները նույնն են, ինչ նախկինում. պետք է կա՛մ երկրի քաղաքացի լինել, կա՛մ քաղաքացու մտերիմ հարազատ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հրապարակել է Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների մեկնման կարգը։

«Եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի` թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում», – գրված է դեսպանատան հայտարարությունում։

Պատվաստված չլինելու դեպքում` Ֆրանսիա մուտք գործելու պայմանները նույնն են, ինչ նախկինում. պետք է կա՛մ երկրի քաղաքացի լինել, կա՛մ քաղաքացու մտերիմ հարազատ։

«Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի` թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն): Բացի այդ Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել հայտարարագիրը: Պետք է իմանալ, որ Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության», – գրված է դեսպանատան հայտարարությունում։

Հայաստանն ու Վրաստանը վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը

Դեսպանությունը շեշտում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Դեսպանատուն մուտքի արտոնագրի տրամադրման համար կարելի է մոտենալ չորեքշաբթի օրերին՝ երկարաժամկետ վիզայի և երեքշաբթի՝ կարճաժամկետ վիզաների համար։ Պետք է հանդիպման համար նախապես օնլայն գրանցվել։

Ըստ թեմայի

Ադրբեջան ՀՀ քաղաքացիների առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա վաղեմություն ունի
Ում է պետք առանց վիզայի Եվրոպա գնալը, երբ Վրաստանը հող է կորցրել. ուժը կորցրած արդարացում
Ռուսաստանի դեսպանատունը վերսկսում է վիզաների տրամադրումը
թեգերը:
թեստ, Վիզա, կորոնավիրուս, դեսպանատուն, Հայաստան, Ֆրանսիա, պատվաստանյութ

Գլխավոր թեմաներ