14:38 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ–ի շտաբների պետերի կոմիտեի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Начальник Генштаба ВС Армении Артак Давтян на заседании комитета начальников штабов вооруженных сил государств-участников СНГ (июнь 2021).  Санкт-Петербург
Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ –ին. Այվազյան

Ըստ թեմայի

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առիթով
«Մենք նորեկներ չենք». ԱՊՀ առաքելության դիտորդները գործի են անցել Հայաստանում
ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ կենսանվտանգության հարցերով խորհրդատվական ձևաչափեր կստեղծի. Զախարովա
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Զինված ուժեր, Արտակ Դավթյան

Գլխավոր թեմաներ