08:58 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)
209 0 0

Միրզոյանը վերահաստատել է, որ հավատում է իր թիմին և ևս մեկ անգամ շեշտել է «Քաղաքացիական պայմանագրի» կարգախոսը՝ «Ապագա կա»։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 7 ամսվա մեջ առաջին անգամ խոսել է երկրի վիճակից։ Նա Facebook-ում ծավալուն հրապարակում է ներկայացրել՝ վերլուծելով Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Ըստ նրա՝ Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։

«Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ», - գրել է Միրզոյանը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Երկրորդ ճանապարհը, ըստ նրա, ՔՊ-ին ընտրելով ճեղքելն է հուսահատության շղթան, դուրս գալը հոգեբանական փակուղուց ու շտկելը մեջքը։

Նա քայլ առ քայլ ներկայացրել է ՀՀ-ում սպասվող բարեփոխումները՝ արտաքին հարաբերություններից կրթություն, բանակից մշակույթ։

«Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել»– ավարտել է իր տեքստը Միրզոյանը։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Նրա խոսքով` հանուն Հայաստանի և Արցախի, հանուն կյանքի, հանուն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ «Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նշանակված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)

Ըստ թեմայի

Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները
Ունե՞նք ԱԳՆ, որ ասի, թե որոնք են Հայաստանի շահերը. Պողոսյանը` Լավրովի հայտարարության մասին
Ադրբեջանում հայ գերիներին դատելը միջազգային իրավունքի խախտում է. Թաթոյան
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ