15:16 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Փորձագետները կարծում են, որ ժամանակին անվերապահ առաջնորդ համարված Փաշինյանը հուզականորեն է արձագանքում իրերի դասավորության փոփոխությանը, և թվացյալ հսկայական առավելությունների կորուստը նրա համար նյարդային իրավիճակ է ստեղծում:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զգում է, որ կորցնում է իր ազդեցությունն ու երբեմնի ամուր դիրքերը, և այդ զգացողությունն է նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա իմպուլսիվ գործողությունների և էմոցիոնալ հայտարարությունների պատճառը։ Այս կարծիքին են ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները:

Ավելի վաղ Փաշինյանը սպառնացել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կադրային զտումներ իրականացնել պետական կառավարման ոլորտի «տրոյական ձիերի» նկատմամբ: Իսկ հունիսի 9–ին նա կրկնեց նախօրեին արված առաջարկը՝ որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների հետ։

ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ «իմպուլսիվ քայլերը, հայտարարությունները քարոզարշավի վերջին փուլում առաջին հերթին կապված են դիրքերի կորստի հետ»:

«Գիժ չի, գժի տեղ ա դրել իրեն». Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը

«Փաշինյանն էմոցիոնալ է արձագանքում իրերի դասավորվածության փոփոխությանը։ Ի վերջո, նա դիտարկվել է որպես անվերապահ, անվիճելի առաջնորդ, իսկ արշավի ավարտին մասամբ կորցրել է իր առավելությունը, և դա նրա համար նյարդային վիճակ է ստեղծում, որովհետև պարտվելը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է խաչ քաշել նրա ապագայի վրա»,-նշել է քաղաքագետը։

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուլյա Նիկիտինան կարծում է, որ հունիսի 20-ի ընտրություններից առաջ հիմնական քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, սպառել են իրենց ռացիոնալ փաստարկները:

«Ընդ որում՝ երկու կողմից էլ (այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից), քանի որ վերջին ժամանակներում նա հիմնականում զգացմունքներին է դիմում, ինչ-որ վառ պատկերներ է օգտագործում»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Նիկիտինան:

Նա նշել է, որ քաղաքական ընդդիմախոսները հիմա հոգեբանական ծուղակում են հայտնվել, որից դժվար է ելք գտնել։

«Ես այդ հայտարարություններն ու իրադարձությունները կդիտարկեի ոչ թե որպես ռացիոնալ քաղաքականություն, այլ ավելի շուտ` այս փուլում հայ հասարակության վիճակի հետևանք», - հայտարարել է քաղաքագետը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

«Հանձնարարել եմ, որ Բաքվին փոխանցեն իմ առաջարկը». Փաշինյանը` որդու և գերիների մասին

Ըստ թեմայի

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան
«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին
Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան
թեգերը:
փորձագետ, ռուս, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ