00:44 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Հայկ Չոբանյանը ՌԴ–ից վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որը ժամանակավորապես փոխարինում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, նրա օգնական Սերգեյ Հարությունյանին և նույն նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի գլխավոր մասնագետ Արարատ Սահակյանին ՌԴ գործուղելու մասին որոշում է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

Ըստ որոշման` նրանք ՌԴ–ում կլինեն հունիսի 14-16-ը և կմասնակցեն «Տիեզերական հետազոտությունների համաշխարհային համաժողով 2021» միջոցառմանը, որն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում։

Հայկ Չոբանյանի, Սերգեյ Հարությունյանի և Արարատ Սահակյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Որոշման համաձայն` Հայկ Չոբանյանը վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ արձակուրդ է վերցրել։ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Ընտրությունները, որին 21 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայկ Չոբանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ