06:51 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (290)
41 0 0

ՄԻՊ–ը նշում է, որ փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքական ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է նման գրառում արել Facebook–ի իր էջում` հետևելով արդեն 5–րդ օրն ընթացող ընտրապայքարին։

«Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:

Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները»,–գրել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:

Նա հիշեցնում է, որ նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։

Արման Թաթոյանը առանձնացրել է դրանցից մի քանիսը։

  •  Ինչպե՞ս է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։
  •  Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:
  •  Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու:
  • Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստանան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում:
  • Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։
  • Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։

«Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը»,–նշել է Թաթոյանը։

Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (290)

Ըստ թեմայի

«Պարտությունից ավելի ծանր է այն, որ մենք այլևս խաղացող չենք ԼՂ հարցում». Տեր-Պետրոսյան
Արծվանիկում չե՞ն համոզում մարդկանց չընտրել «Հայաստան» դաշինքին. ոստիկանությունը հերքել է
Կծառայե՞ն կանայք բանակում. Քոչարյանը խոսեց հզոր պետություն ունենալու մասին
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ