00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթիկում ՔՊ–ի համակիրների և «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամների միջև կռիվ է եղել

© Sputnik / Andranik GhazaryanГород Артик
Город Артик - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել
Արթիկում տեղի ունեցած միջադեպից հետո «Հայոց Հայրենիք» կուսակցությունը դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Արթիկ քաղաքում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նշված քաղաքում խաթարվել է իրենց քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները մեքենայով շրջել են քաղաքում` իրականացնելով իրենց քարոզարշավը և բարձրախոսով քաղաքի բնակիչներին իրազեկել իրենց ծրագրային դրույթների, իրենց նպատակների ու քայլերի մասին։

«Երեկ մենք այցելել էինք Շիրակի մարզ։ Շրջեցինք Մարալիկին և Արթիկին հարող բնակավայրերում։ Արդեն ավարտում էինք քարոզարշավը և պետք է մեկնեինք Գյումրի, որտեղ նախատեսված էր մեր հաջորդ հանդիպումը, սակայն Արթիկում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում դիմեցինք ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ»,– նշեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։

© Photo : Albina Vardanyan / provided by Anait YegoyanԱնահիտ Եղոյան
Արթիկում ՔՊ–ի համակիրների և «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամների միջև կռիվ է եղել   - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Անահիտ Եղոյան

Եղոյանի խոսքով` կուսակցության ներկայացուցիչները, որոնցից երկուսը նաև պատգամավորի թեկնածուներ են, իրենց մեքենայով քարոզարշավ էին իրականացնում և բարձրախոսով հաղորդակցվում մարդկանց հետ` նրանց կոչ անելով քվեարկել «Հայոց հայրենիքի» օգտին։ Երբ մեքենան մտել է Անկախության փողոց, որտեղ տեղակայված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, շտաբի դիմացից երեք տղամարդ մոտեցել են իրենց մեքենային։ Վարորդը մի կերպ կարողացել է արգելակել։ Այնուհետև նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղել քարոզարշավ իրականացնողների հասցեին։

Министр транспорта, связи и информационных технологий Армении Акоб Аршакян на армяно-болгарском бизнес-форуме (12 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ

«Ասում էին, որ մենք իրավունք չունենք իրենց քաղաքում որևէ բան անել։ Երբ մեքենան կանգնեցրինք հարմար տեղ, սկսվեց քաշքշուկ ու կռիվ։ Իրավապահները մոտեցան, փողոցը փակվեց, մեր համակիրները նույնպես հասան մեզ օգնության, և նրանք ավելի շատ էին։ Այդ երեքն իսկույն փախան։ Մենք դիմեցինք ոստիկանության Արթիկի բաժանմունք, տվեցինք համապատասխան հայտարարություն, որի հիման վրա գործ կազմվեց։ Հայտարարվեց հետախուզում, և ընդամենը երկու–երեք ժամվա մեջ հիշյալ երեք անձինք բերման ենթարկվեցին»,– նշեց «Հայոց հայրենք» կուսակցության նախագահը։

Անահիտ Եղոյանը տեղեկացրեց նաև, որ միջադեպին առնչվող իրենց նկարահանած տեսանյութը նույնպես փոխանցել են իրավապահներին, և հույս հայտնեց, որ ոստիկանները կպարզեն, թե ովքեր էին այդ անձանց դրդել նման սադրանքի։ Ի դեպ, կուսակցության նախագահը նշեց, որ հունիսի 9–ին անհայտ անձինք փորձել էին «Հայոց հայրենիք» կուսակցության քարոզարշավը խոչընդոտել նաև Վանաձոր քաղաքում, սակայն միջադեպը շատ արագ հարթվել էր, և գործը ծեծկռտուքի չէր հասել։

ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Լրահոս
0