08:29 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Երևանի 37-ամյա բնակչուհին բջջային հեռախոսով ստացած լուսանկարներով իմացել է թմրամիջոցի տեղը, մտերիմ տղամարդուն ուղարկել դրանց հետևից ու վերցնելու պահին բռնվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել է Իրանի 49-ամյա քաղաքացու և Երևանի 37-ամյա բնակչուհու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ:

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ վերոհիշյալ անձը, դրամական աջակցություն ստանալու խոստմամբ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ: Մանրակրկիտ մշակված միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները տեղադրվել են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին, հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, որը թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք:

2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և, քննության տվյալներով, նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է ցանկացել ձեռք բերել Երևանի 37-ամյա բնակչուհին։ Այդ մասին հայտնի է դարձել իրավապահներին:

Նա բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացել է նկարներ՝ տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին։

«Դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից»,- տեղեկացնում են կոմիտեից։

Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնել): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթայի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։

Արթիկում 45֊ամյա գյումրեցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

թեգերը:
թմրանյութ, Քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ