03:10 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (200)
56 0 0

Եպիսկոպոսները շեշտում են, որ արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են մեր հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն երկրի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ խորհրդակցության ավարտին ընդունվել է հայտարարություն։

Եպիսկոպոսները մտահոգված են Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։

Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Եպիսկոպոսները շեշտում են՝ նժարի վրա է հայրենիքի ապագան է։

Անհրաժեշտ է հայրենիքի շուրջ ժողովրդի միասնական տեսլական ձևավորել, որ «յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելն այդ տեսլականի իրագործման լծի ներքո»։

Հոգևոր հայրերը վստահ են, որ դա նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների անձնազոհության դիմաց։

Փաշինյանի հետ համագործակցությունը բացառվում է, իսկ Քոչարյանի՞. Արման Աբովյանի պատասխանը

«Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար»,- նշված է հայտարարության եզրափակիչ մասում։

Հոգևոր առաջնորդներն աղոթում են, որ Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրն ու ժողովրդին պարգևի իմաստություն՝ վաղվա օրը սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու համար։

Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (200)

Ըստ թեմայի

Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը
Արթիկում ՔՊ–ի համակիրների և «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամների միջև կռիվ է եղել
ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայ Առաքելական Եկեղեցի

Գլխավոր թեմաներ