18:17 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Կարմիր խաչը գործադրում է բոլոր ջանքերն անհայտ կորած անձանց ճակատագրերի, գերիների վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերը։

И.о. министра обороны Вагаршак Арутюнян принял делегацию во главе руководителя делегации Международного комитета Красного Креста в Армении Тьерри Рибо (11 июня 2021). Еревaн
Թիերի Ռիբոն

«Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ նման գործելաոճը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Վաղարշակ Հարությունյանը նաև երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար։ Նա նշել է, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառեն ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:

Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Ըստ թեմայի

14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան
Դավթյանը ԱՊՀ պետությունների ԶՈւ–ի շտաբների պետերի հետ խոսել է ռազմաքաղաքական իրավիճակից
Անհապաղ ազատել հայ ռազմագերիներին․ Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեի կոչը
թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), գերի, ռազմագերի, Կարմիր խաչ

Գլխավոր թեմաներ