05:24 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40311

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ պատերազմի երկրորդ օրն արդեն Ստեփանակերտից մեծ թվով բնակիչներ էին դուրս եկել։ Դրա պատճառը նա չի հասկանում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ հունիսի 20-ից հետո իշխանության է գալու «Հայաստան» դաշինքը։ Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել։

«Ես նրան ճանաչում եմ Արցախից, երբ Արցախի զգալի մասը գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Պետական պաշտպանության կոմիտե ստեղծվեց և անձնական օրինակով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով հակագրոհներ կազմակերպվեցին, և ոչ միայն վերականգնվեց Արցախը, այլև անվտանգության գոտին։ Ռոբերտ Քոչարյանը միայն ղեկավար չէր, նա նաև իր գործի զինվորն էր։ Նույն Շուշիի ազատագրման ժամանակ նա ավտոմատը ձեռքին գնաց ուղղություններից մեկում պայքարեց, և մենք այդ ուղղությունում հասանք հաջողությունների»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի ծանրությունը ոչ միայն Քոչարյանն էր կրում, այլ՝ նրա ընտանիքը։ Նրա ցուցումով՝ Արցախից ղեկավարներից ոչ մեկի ընտանիքը դուրս չեկավ։

«Այս պատերազմի ժամանակ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ես եղել եմ Ստեփանակերտում, ընտանիքների զգալի մասն արդեն դուրս էր եկել։ Ես չգիտեմ, թե ինչու, այդ հարցի պատասխանը մինչև հիմա ես չունեմ»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ըստ թեմայի

Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել
«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Արցախյան պատերազմ, Արցախ, Սեյրան Օհանյան

Գլխավոր թեմաներ