15:43 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
45 0 0

Ոստիկանությունը մինչ քարոզարշավի մեկնարկն ու դրա ընթացքում արդեն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, որից 101-ին ընթացք է տրվել, մնացած դեպքերը ստուգվում են։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ընտրությունների նախապատրաստման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրական հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման համար ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ ստեղծվել ու գործում է օպերատիվ շտաբ։

Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Ընտրության և դրան հաջորդող օրը ոստիկանությունում կազմակերպվելու է «թեժ գիծ» ծառայություն, որին ներգրավված են լինելու նաև ոստիկանության` օտար լեզուների տիրապետող ծառայակիցներ` միջազգային ու տեղական դիտորդների հետ օպերատիվ կապ ապահովելու համար»,– ասաց նա։  

Ոստիկանությունը մինչ քարոզարշավի մեկնարկն ու դրա ընթացքում արդեն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, որից 101-ին ընթացք է տրվել, մնացած դեպքերը ստուգվում են։

Ֆիդանյանը հայտնեց, որ դեպքերից 17–ը վերաբերում է ընտրակաշառքին, 10–ը` քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 14-ը` գույքը (քարոզչական պաստառներ և այլն) դիտավորությամբ վնասելուն, 8-ը` խուլիգանությանը, ծեծին ու սպառնալիքին։

«6 հաղորդում ստացվել է կուսակցություններից  ու դաշինքներից»,– ասաց  Ֆիդանյանը։

Ով է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանը. փոխոստիկանապետը մեկնաբանել է դեպքը

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

«Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում». Սպիվակովան խոսել է Հայաստանի ճակատագրի մասին
Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, 5.5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
թեգերը:
դիտորդ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, Արա Ֆիդանյան

Գլխավոր թեմաներ