09:15 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ, որպեսզի Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը: ՀՔԾ–ի հաղորդագրության համաձայն` Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ։

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Չարչյանն ընդունել է զրույցի փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը։

Նա նշել է` քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու:

Հիշեցնենք` երեկ համացանցում հայտնված ձայնագրությունում Չարչյանն ասում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

թեգերը:
Արմեն Չարչյան, ձայնագրություն, Գոռ Աբրահամյան

Գլխավոր թեմաներ