09:40 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
333 0 0

Պաշտպանի խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Դատարանում ավարտվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության հարցի քննարկումը, դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` 20.00–ին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։

«Նրանք ներկայացրել էին համապատասխան դիմում, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել, բայց մեր դիրքորոշումն այն է, որ քննիչի դիմումը եղել է անհարգելի, այսինքն` վերջինիս բացակայությունը պայմանավորված չի եղել հարգելի պատճառով, ուստի խնդրեցինք դատարանին, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ։ Դատարանը մեր խնդրանքը բավարարեց, քննությունը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։ Մենք ներկայացրինք համապատասխան փաստարկները»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Ալեքսանյանն ավելացրեց, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է:

«Այսինքն` վարույթ իրականացնող մարմինն անգամ կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանը չէ: Հարց է առաջանում՝ բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացնում և ազատությունից զրկում», - նշեց նա:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը զրուցել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ
Թափանցիկ ընտրություններ. Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությանը
ՀՀ բոլոր խորհրդարանական ընտրությունների արդյունքները
թեգերը:
Հայաստան, Արմեն Չարչյան, Ձերբակալություն

Գլխավոր թեմաներ