00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ

© Sputnik / Виталий БелоусовРуководитель Информационного агентства и радио Sputnik Армения Дмитрий Писаренко получает награду на церемонии награждения премии "Медиа-Менеджер России" (1 июля 2021). Москва
Руководитель Информационного агентства и радио Sputnik Армения Дмитрий Писаренко получает награду на церемонии награждения премии Медиа-Менеджер России (1 июля 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն հատուկ ընդգծել է, որ արտերկրում ռուսալեզու մեդիայի առաջմղման գործում նշանակալի ավանդ ունի ազգային կոլեկտիվը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Sputnik ռադիոյի ռուսալեզու հեռարձակման ղեկավար Ալեքսեյ Օրլովը, Sputnik մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության գլխավոր խմբագիր Մարգարիտա Նեկրասովան և Sputnik Արմենիա գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր-2021»–ի մրցանակակիրներ։

Ալեքսեյ Օրլովը դափնեկիր է դարձել «Ռադիո` Դաշնային ռադիոկայաններ» անվանակարգում, Մարգարիտա Նեկրասովան` մերձավոր արտասահմանի երկրներում Sputnik սոցցանցերի զարգացման համար «Սոցմեդիա» կատեգորիայի «Ինտերնետ–ԶԼՄ» անվանակարգում, իսկ Դմիտրի Պիսարենկոն` «Ռուսաստանից դուրս ռուսալեզու ԶԼՄ–ների առաջխաղացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» անվանակարգում։

© Sputnik / Виталий Белоусов Sputnik ռադիոյի ռուսալեզու հեռարձակման ղեկավար Ալեքսեյ Օրլովը` աջից
Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Sputnik ռադիոյի ռուսալեզու հեռարձակման ղեկավար Ալեքսեյ Օրլովը` աջից

Հաղթողների պարգևատրման արարողությունը կայացել է հունիսի 1–ին Մոսկվայում։

«Լավ մարդու համար լավագույն ուղեկիցը տանը կամ ճանապարհին, մտերիմ մարդկանցից բացի, միշտ եղել է ռադիոն։ Առանց ռադիոյի անհնար է նույնիսկ ХХI դարում։ Իսկ Sputnik ռադիոն լավագույնն է, ինչ կա շուկայում։ Այսօրվա մրցանակը հաստատում է դա», – նշել է Ալեքսեյ Օրլովը։

Մարգարիտա Նեկրասովան իր հերթին ընդգծել է, որ Sputnik–ի խմբագրությունները մերձավոր արտասահմանում գործում են արդեն ավելի քան 5 տարի` այդ երկրների մեդիաշուկաներում դառնալով առաջատարներից մեկը։

«Մենք կողմնորոշվում ենք օբյեկտիվ ցուցանիշներով` լսարանի աճ և նրա ներգրավվածությունը։ Այս մրցանակը ցույց է տալիս, որ մեր հաջողությունները նկատել է նաև պրոֆեսիոնալ հանրությունը։ Հպարտանում եմ այն տպավորիչ արդյունքներով, որոնց հասնում է մեր թիմը»,–ասաց նա։

© Sputnik / Виталий БелоусовSputnik մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության գլխավոր խմբագիր Մարգարիտա Նեկրասովա
Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Sputnik մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության գլխավոր խմբագիր Մարգարիտա Նեկրասովա

Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն հատուկ ընդգծել է, որ արտերկրում ռուսալեզու մեդիայի առաջմղման գործում նշանակալի ավանդը պատկանում է ազգային կոլեկտիվին։

«Մայրենի լեզվի մակարդակով ռուսերենին տիրապետող և ռուսերենն իրենց աշխատանքային լեզուն համարող մեր աշխատակիցներն են հասել նրան, որ այս թևավոր արձանիկի տեսքով մրցանակն այս տարի Երևան է թռչում` Sputnik Արմենիայի խմբագրություն», – ասել է Դմիտրի Պիսարենկոն։

© Sputnik / Виталий БелоусовSputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկո
Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկո

«Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակը հիմնադրվել է մեդիաբիզնեսում, գովազդում և հաղորդակցությունների ոլորտում առավել նշանակալի ձեռքբերումների հանրահռչակման նպատակով։ Այն ամեն տարի շնորհվում է ԶԼՄ–ների, գովազդի և PR ոլորտներում լավագույն թոփ մենեջերներին, որոնք իրենց ոլորտում արհեստավարժություն և վարպետություն են ցուցաբերել։

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցSputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկո
Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկո

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Այն ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են նաև անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:

Sputnik Արմենիայի խմբագիրը երկրորդ տեղը գրավեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների մրցաշարում

Լրահոս
0