07:29 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Արթուր Վանեցյանը շնորհավորել է հայ ժողովրդին Սահմանադրության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ իրենց պայքարը Հայաստանի պետականության համար լինելու է շարունակական։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է`որևէ մեկը չէր կարող մտածել, որ 21-րդ դարում արդեն մոտ 30 տարի անկախ պետականության ավանդույթով Հայաստանում սահմանադրությունը կլինի թիրախավորված և վտանգված հենց օրվա իշխանությունների կողմից։

«Այո՛, այսօր մենք ցավալիորեն ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ «երկաթե մուրճն» ու «պողպատե մանդատը» վեր են սահմանադրությունից, և դրանց թափահարումներով պարբերաբար փորձ է կատարվում ոտնահարելու և վտանգելու Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ նպատակ ունենալով մեր երկրում ձևավորել ոչ թե օրենքին, այլ մեկ անձի քմահաճույքներին ենթակա իշխանություն՝ «մուրճով անձի» շինծու բռնապետություն»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի զարգացումը հնարավոր է բացառապես սահմանադրության և օրենքների անվերապահ պահպանման, ներքին համերաշխության և համախմբող գաղափարների առկայության դեպքում։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վճռականության ու կամքի շնորհիվ են պահպանվելու երկրի կայունությունը և սահմանադրական հիմքերը, և մերժվելու՝ միանձնյա կառավարման բոլոր արկածախնդիր փորձերը»,–շեշտել է նա։

Նրա խոսքով` սահմանադրական պայքարը լինելու է անտրտունջ, վստահ, արժանապատիվ և, ի վերջո` հաղթական։

«Մեր այս համոզմունքն անշրջելի է. նույնիսկ շտկումների կարիք ունեցող Սահմանադրությունն անհամեմատ ավելի լավ է, քան հակասահմանադրական քաոսը և դրանից անհուսորեն ծնվել ցանկացող բռնատիրությունը»,–նշել է Վանեցյանը։

Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմում Սահմանադրական դատարան
Ամեն անգամ հետքայլ ենք արձանագրում. Այվազյանը`սահմանադրական փոփոխությունների մասին
ՀՀ Սահմանադրությունը 26 տարեկան է
թեգերը:
Սահմանադրություն, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ