10:05 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Դիլանյանի համոզմամբ` այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։

Նա նշել է, որ Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային կյանքի կազմակերպման և տնտեսական բարգավաճման ուղեցույց:

«Մեր Սահմանադրությունն արտացոլում է այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքները, որոնց առաջնային երաշխավորողը մենք ենք՝ որպես անհատներ, և այն նվիրական նպատակները, որոնց ձգտում է մեր հասարակությունը: Սահմանադրությունը երաշխավորում է այն բոլոր ազատությունները և իրավունքները, որոնցից առօրյա կյանքում՝ անձնական և հանրային գործունեության տարբեր բնագավառներում օգտվում է մեզնից յուրաքանչյուրը»,–նշել է նա։

Դիլանյանի խոսքով` մայր օրենքի նախաբանն ամրագրել է հայ ժողովրդի նվիրական ձգտումը՝ հզորացնել ինքնիշխան պետականությունը, ապահովել սերունդների ազատությունը և քաղաքացիական համերաշխությունը։

«Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում հաստատագրված սկզբունքներն ու համազգային նպատակները պետք է լինեն այն բարոյական և իրավաքաղաքական կարևոր ուղենիշը, որն այսօր առավել քան երբևէ պետք է ծառայի որպես մեր հասարակական կյանքի ու քաղաքացիական համերաշխության ապահովման առանցքային ելակետ։ Ուստի յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը»,–շեշտել է նա:

Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

Դիլանյանի համոզմամբ` այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։ Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին։

1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Պիտի առաջնորդվել «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով. Փաշինյանը ուղերձ է հղել

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։

Ըստ թեմայի

Ամեն անգամ հետքայլ ենք արձանագրում. Այվազյանը`սահմանադրական փոփոխությունների մասին
ՀՀ Սահմանադրությունը 26 տարեկան է
թեգերը:
Սահմանադրություն, ուղերձ, Արման Դիլանյան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ