10:16 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Փաշինյանը Նուրսուլթան Աբիշին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Իր ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Նազարբաևի երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:

«Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին»,–ասված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձում:

Փաշինյանը  Նուրսուլթան Աբիշին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ըստ թեմայի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է Ղազախստան
Հայաստանի ու Ղազախստանի նախագահները հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել նրանք
Մհեր Գրիգորյանն ու նրա արարողակարգի պատասխանատուն կմեկնեն Ղազախստան
թեգերը:
Հայաստան, Ղազախստան, Նիկոլ Փաշինյան, Նուրսուլթան Նազարբաև, շնորհավորանք, ծնունդ

Գլխավոր թեմաներ