15:23 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարի հայտարարության մեջ իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներ կային։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ը մեզ մերժել է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ի պատասխան Հայաստանի դիմումի ՀԱՊԿ-ի հայտարարությանը։

Նշենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել էր` իրավիճակը չի վատանում՝ սա արդեն լավ է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ։

«Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տևել երկու ամիս։ Պարոն Զասը նշել էր, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է»։
Գրիգորյանի կարծիքով՝ նաև տեղեկատվության պակասի խնդիր կա, ինչի վերաբերյալ ևս քննարկում է եղել։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՀԱՊԿ-ը շատ արագ արձագանքեց Տաջիկստանի դիմումին՝ նշելով, որ պատրաստ է օգնել, Գրիգորյանը նշեց, որ մեզ համար այս իրավիճակն անհասկանալի է։

«Մենք պարբերաբար բանակցությունների և քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար տարբերությունը, ի դեպ, բոլոր գործողությունները ՀԱՊԿ-ի կոնսենսուսով են որոշվելու, ինչպես Հայաստանի դեպքում էր դրա անհրաժեշտությունը լինելու։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման քննարկումներ նախաձեռնել ենք, որպեսզի հասկանանք իրավիճակի բացատրությունը»,- նշեց Գրիգորյանը։

Գրիգորյանը հավելեց, որ ՀԱՊԿ քարտուղարությանը հրավեր է ուղարկվել՝ տարածաշրջան այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Հիմա սպասում են ՀԱՊԿ-ի քայլերին։

«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Քիչ առաջ էլ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր միջադեպ է եղել Վերին Շորժայի հատվածում, ունենք 2 վիրավոր։

Ըստ թեմայի

«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին
Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրգործ է հարուցվել
Ավինյանն ասաց՝ որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում
թեգերը:
Շորժա, Սյունիք, Ստանիսլավ Զաս, Սահման, Արմեն Գրիգորյան

Գլխավոր թեմաներ