10:21 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18302

Վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` նշելով, որ իրենց գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված տեղեկություն ստանալու հարցման՝ հայտնում ենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»,- ի պատասխան հարցման հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս՝ ՔԿ պաշտոնյան գրավոր պաշտոնապես տեղեկացրել է, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող անձինք չկան։

Հիշեցնենք, որ 2021–ի ապրիլի 6-ին էլ հայտնի էր դարձել, որ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրգործերից մեկը կարճվել է, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում է։

Կարճվել էր 2018-ի սեպտեմբերի 11-ին ԶԼՄ–ներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրգործը։

Իսկ ահա հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում էր: Փաստորեն, հենց այս գործի վարույթն է կասեցվել։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ

Հավելենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք քննարկում էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։

Ըստ թեմայի

ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը
Նիկոլ Փաշինյանը գաղտնալսե՞լ է Օնիկ Գասպարյանին․ հետաքրքիր բացահայտումներ
թեգերը:
գաղտնալսում, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ