00:38 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
156431

Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները կարելի է հաղթահարել միայն Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ռուս սենատոր, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «լավ նշան» է անվանել խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Մոսկվա: Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ։

Ջաբարովի խոսքով՝ շատ կարևոր է, որ ընտրություններից հետո առաջին այցը Փաշինյանը կատարեց հենց Ռուսաստանի մայրաքաղաք։ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանում անվտանգության հարցերում, Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում։

Քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն էլ իր հերթին ասաց, որ Փաշինյանի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հաշվարկները, թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Գերմանիան կօգնեն Հայաստանին հաղթահարել մարտահրավերները, չարդարացան:

«Մեր աչքի առաջ տրանսֆորմացիա տեղի ունեցավ։ Քաղաքական գործիչը, որն իշխանության էր գնում տրամագծորեն այլ հայացքներով, և որը լրիվ այլ իրականության մեջ է հայտնվել։ Մի բան է, երբ խորհրդարանում ընդդիմություն ես, կարող ես ում ասես քննադատել և ինչ ասես ասել, և բոլորովին այլ բան է, երբ դու վարչապետ ես»,-նշեց Գասպարյանը։

Նա հիշեցրեց, որ անցյալ շաբաթ Մոսկվա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որը քննարկել է 102-րդ ռուսական ռազմակայանի ուժերի կողմից սահմանամերձ տարածքների ուժեղացման հետ կապված հարցերը, ինչպես նաև Մոսկվայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Հենց այդ պատճառով Գասպարյանի համար բացարձակապես հասկանալի էր, թե ուր պետք է Փաշինյանը գնար։

Նա կարծում է, որ Փաշինյանը շատ ծանր դաս է ստացել։ Թե որքանով այն կյուրացվի, ժամանակը ցույց կտա։

«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին

Ըստ թեմայի

Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը. Պուտին
Առաջիկայում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն. Փաշինյանը` Պուտինին
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտական անհանգստության տեղիք է տալիս. Փաշինյան
թեգերը:
Հայաստան, Մոսկվա, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ