13:54 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կայունացնելու հնարավորություն կա, իսկ արտաքին անվտանգությունը հուսալիորեն երաշխավորված է Ռուսաստանի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունը ցնցումներից հետո պետք է վերականգնի պետությունը։ Ռուսաստանցի սենատոր, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ։

Նա ռուս սահմանապահների ներկայությունը տարածաշրջանում նոր արյունահեղությունը կանխելու երաշխիք է համարում։

Արտաքին անվտանգության ապահովումը հնարավորություն կտա զբաղվել ներքին խնդիրներով։ Ջաբարովը հույս ունի, որ ընտրություններից հետո իշխանությանը կհաջողվի վերականգնել քաղաքական հավասարակշռությունը երկրում, ապահովել հասարակության համար նորմալ կյանք:

Քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն իր հերթին ասաց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք առաջին հերթին վերաբերում են երկրում իշխանությունը կառուցվելուն:

 «Կա ընդդիմության գործոնը, կա Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու, խորհրդարան մտնելու գործոնը։ Ի՞նչ սխեմա կլինի այնտեղ: Արդյո՞ք նա պայմանականորեն կմասնակցի քաղաքական կյանքին, թե պարզապես կտորպեդահարի բոլոր որոշումները։ Սա շատ կարևոր պահ է», - ասաց Գասպարյանը։

Նա նշել է, որ այս և այլ հարցերի մասին այսօր քչերն են ցանկանում մտածել` ընտրություններում Փաշինյանի հաղթանակի հետ կապված էյֆորիայի պատճառով։

Քաղաքացիները պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն. Փաշինյանն այցելել է ՊՊ ծառայություն

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է գրեթե 54 տոկոս, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս միայնակ կառավարություն ձևավորել։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա հուլիսի 26-ին։ Ազգային ժողովն իր հերթին կընտրի վարչապետին։

Ըստ թեմայի

Քաջարանի համայնքապետին բերման են ենթարկում ԱԱԾ. տեսանյութ
Մեղադրող կողմը սխալ է թույլ տվել. Չարչյանի փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն
«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ