08:40 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի ու Լոռու մարզերի գյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Վրաստան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով 14:03-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ըստ թեմայի

Իրանի հյուսիսում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ
Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում
թեգերը:
Շիրակի մարզ, Բավրա, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ