13:26 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
314 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

Նախագահի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՀ նախագահը Խաչատուրովին պաշտոնից ազատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով։

Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։

Հուլիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ Գրիգորի Խաչատուրովին փոխարինելու է Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:

Ըստ թեմայի

Ովքեր կմնան օրենսդիրում, ովքեր՝ գործադիրում. Նիկոլ Փաշինյանը փոշմանել է. ԶԼՄ
Փաշինյանը շատ ծանր դաս է ստացել․ հայ և ռուս փորձագետները վերլուծում են նրա մոսկովյան այցը
Դատական համակարգը կհամալրվի նոր կադրերով. Փաշինյանը երազանքի դատարան ունենալու հույս ունի
թեգերը:
Արմեն Սարգսյան, պաշտոն, Գրիգորի Խաչատուրով, Հայաստան

Գլխավոր թեմաներ