21:39 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ քպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով 14:03-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ էր գրանցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում։

թեգերը:
Շիրակի մարզ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Երկրաշարժ

Գլխավոր թեմաներ