12:03 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
164 0 0

ՀՔԾ տվյալներով՝ Լուսինե Ավետյանը բնակիչներին բանկային փոխանցումներ է արել մինչև 320.000 ՀՀ դրամի չափով։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին, 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ է տրամադրել նրանց և հարկադրել մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին»,–ասացին ՀՔԾ–ից:

Ըստ տեղեկության`Ավետյանը սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա հարկադրել նրան մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է ընտրությունների օրը կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում. «Հայաստան» դաշինք

Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը) 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ և 3-րդ մասերով:

Ըստ թեմայի

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ գլխավոր քարտուղարը պարզաբանել է` ինչու
Քննարկվում է Գեղարքունիքում ու Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը. ՌԴ դեսպան
«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը
թեգերը:
կալանք, Գյուղապետ, Քարահունջ, Լուսինե Ավետյան

Գլխավոր թեմաներ