01:58 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
139 0 0

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին ասաց, թե ինչ տեսակի դեղամիջոցներ է առաջիկայում ստանալու Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանն աշնանը կստանա Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի 50 հազար չափաբաժին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Այս դեղը մեկ դեղաչափից է, այսինքն՝ նախատեսված է 50 հազար մարդու համար։ Դեռ մենք կստանանք Ամերիկյան Novavax դեղամիջոցի 300 հազար չափաբաժին, դրա պատվաստումն իրականացվում է երկու փուլով, այսինքն՝ 150 հազար դեղաչափ», - նշեց նա։

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանը հունվար-փետրվար ամիսներին հնարավորություն է ունեցել ձեռք բերել Pfizer պատվաստանյութի 15 հազար չափաբաժին, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով այն չի գնել։

Եվս մեկ առաջարկ լինելու դեպքում ձեռք կբերվի նաև այս դեղամիջոցը։

Հիշեցնենք` ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել պատվաստանյութերի 272 460 չափաբաժին, որոնցից 37,5% - ը (ավելի քան 105,06 հազար դեղաչափ) ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցն է, 35,7% - ը ( 100 հազար դեղաչափ) Չինական Coronavac դեղամիջոցն է և AstraZeneca դեղամիջոցի 26% - ը (74,4 հազար դեղաչափ):

Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ արդեն պատվաստվել է բնակչության 3,3 տոկոսը կամ 92295 մարդ։ Պատվաստված է երևանցիների մեծամասնությունը ՝ 4,2% (43453), Արագածոնտնում՝ բնակչության 2,4 %–ը (3197), Արարատում՝ 3,2%–ը (7981), Արմավիրում՝ 2,3%–ը (6172), Գեղարքունիքում՝ 3%–ը (6489), Լոռիում՝ 2,4%–ը (5068), Կոտայքում՝ 2,5%–ը (6564), Շիրակում՝ 3%–ը (7074), Սյունիքում՝ 3,2%–ը (2974), Վայոց Ձորում՝ 1,9%–ը (1093) և Տավուշում՝ 2%–ը (2254):

Հատկանշական է, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացածների մեջ կանայք կազմում են 52,4, իսկ երկրորդ դեղաչափը ստացածների մեջ` 52,3%-ը։

Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ

Ըստ թեմայի

«Սպուտնիկ V»-ն ավելի լավ է պաշտպանում է COVID-ի նոր շտամներից, քան Pfizer-ը. աղբյուր
Pfizer-ով ու Moderna-ով պատվաստումը թրոմբոզի առաջացման ռիսկ է պարունակում. հետազոտություն
«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին
թեգերը:
Հայաստան, Անահիտ Ավանեսյան, Pfizer պատվաստանյութ, Նախարար

Գլխավոր թեմաներ