08:52 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Մասնագետների խոսքով` եթե տարիներ առաջ ունեինք բնակավայրեր, որոնք խմելու ջրի հետ կապված որևէ խնդիր չունեին, հիմա ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, որի հետևանքով երկիրը մեծ վնասներ է կրելու։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար Հրաչյա Շահինյանը։

«Եթե այսպես շարունակվի, կանգնելու ենք մեծ խնդիրների առաջ, կգա ժամանակ, որ մենք նույնիսկ պոմպերով շատ հատվածներից ջուր վերցնել չենք կարող։ Մեր ջրային պաշարները ձևավորվում են տարիների ընթացքում, և այդ պաշարները օգտագործել մեծ քանակությամբ նախքան դրանց լրացվելը, նշանակում է հույսը դնել բախտի վրա»,–ասաց նա։

Кандидат геологических наук Грачья Шагинян на пресс-конференции по вопросам водных ресурсов Армении (9 июля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրաչյա Շահինյան

Շահինյանի խոսքով` մենք տարիներ առաջ ունեինք բնակավայրեր, որ խմելու ջրի հետ կապված բացարձակ խնդիր չունեին, իսկ այսօր ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանն էլ նշեց` կաթիլային ոռոգումը, որը բավականին տարածվել է Հայաստանում և թանկ հաճույք է, տեղին չի օգտագործվում։

«Ամեն բույս չէ, որ կարելի է կաթիլային ոռոգմամբ մշակել։ Կախված բույսերի արմատային կառուցվածքից, յուրաքանչյուրը որոշակի ջուր է պահանջում, մեկը շատ, մյուսը քիչ»,–ասաց նա` շեշտելով, որ երբեմն կաթիլային ոռոգման վրա ոչ միայն անիմաստ գումար, նաև անիմաստ շատ ջուր է վատնվում։

Советник директора НИИ Геологии НАН Армении Саркис Шахазизян на пресс-конференции по вопросам водных ресурсов Армении (9 июля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Սարգիս Շահազիզյան

Նրանք շեշտեցին, որ Հայաստանը ջրամբարների միջոցով հնարավորինս շատ ջուր պետք է հավաքի, որպեսզի կարողանա լուծել ջրային պաշարների խնդիրը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում քննարկվել էին ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները։ Նա շեշտել էր, որ Հայաստանի գլոբալ ռազմավարությունը պետք է լինի կաթիլային ոռոգման և նոր տեխնոլոգիաների կիրառումը, առաջիկայում պետք է խթանվի կաթիլային ոռոգման ներդրումը։

Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան

Ըստ թեմայի

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը
Հայաստանյան ջրամբարներում ջրի ծավալը նվազում է. տվյալներ են հրապարակվել
Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել
թեգերը:
ջուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ